Կասիլյաս. «Բոլորս «Լեսթերին» ինչ-որ չափով մեր թիմն ենք համարում»

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը խոսել է Անգլիայի Պրեմյեր լիգայի ընթացիկ խաղարկության առաջատար «Լեսթերի» ելույթների մասին:

«Մեզնից յուրաքանչյուրն ունի իր սիրելի ակումբն ու երկրպագում է նրան, սակայն բոլորս էլ «Լեսթերին» ինչ-որ չափով մեր թիմն ենք համարում: Ուղղակի անհավատալի թիմ է»,- իր թվիթերյան էջում գրել է Կասիլյասը:

ԱՊԼ-ի 32-րդ տուրից հետո «Աղվեսները» 7 միավոր գերազանցում են «Տոտենհեմին»՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ