Կարվախալը ասել է, թե ով է լինելու Ռոնալդուի ժառանգը «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը գտնում է, որ «արքայական» ակումբի հարձակվող Գարեթ Բեյլը կկարողանա փոխարինել Կրիշտիանու Ռոնալդուին, երբ պորտուգալացին հեռանա:

«Գարեթ Բեյլը Ռոնալդուի ժառանգն է: Ժամանակը գնում  է, իսկ երբ պահը գա, Կրիշտիանու չի կարողանա բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրել, ինչպես դա եղավ Ռաուլի և Ֆիգուի հետ:  Մենք չգիտենք՝ երբ դա կպատահի:

Ես կարող եմ պատկերացնել, որ Կրիշտիանուն կխաղա այստեղ  մինչև 36 տարեկանը: Բայց դա անելը հեշտ չի լինի, քանի որ «Ռեալում» պահանջները բարձր են»,-ասել է իսպանացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ