Կարո Մուրադն առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Էստեբան Հիլմանին

Գերմանիայի Կասել քաղաքում տեղի ունեցած բռնցքամարտի EC Boxing մրցաշարում հանդես է եկել Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Կարո Մուրադը:

Կարո Մուրադի մրցակիցն էր բոլիվիացի Էստեբան Հիլմանը, որին մեր հայրենակիցը հաղթեց հեշտությամբ՝ մենամարտի մեկնարկում գրանցելով նոկաուտ:

Այս հաղթանակը 29-րդն էր Կարո Մուրադի մարզական կարիերայում և 18-րդը՝ նոկաուտով: Նա կրել է 3 պարտություն, իսկ 1 մենամարտ էլ ավարտել ոչ-ոքի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ