Կառլսենի սխալը չազդեց մրցակցության ելքի վրա

Մեկօրյա հանգստից հետո Նյու Յորքում ընթացող շախմատի աշխարհի առաջնության մրցախաղի մասնակիցները կրկին մրցավեճի բռնվեցին՝ անցկացնելով 7-րդ պարտիան, որում սպիտակներով կրկին խաղում էր Սերգեյ Կարյակինը:

Թեև պարտիայի միջնամասում Մագնուս Կառլսենը սխալ թույլ տվեց, սակայն Կարյակինին չհաջողվեց տարբերակներ գտնել իր չնչին առավելությունը մեծացնելու և պարտիան հաղթական ավարտի հասցնելու համար: Նախորդ՝ ամենակարճ պարտիայի համեմատ 7-րդ պարտիայում մեկ քայլ ավելի կատարվեց և մրցակիցները 33-րդ քայլին հաշտություն կնքեցին: Մրցախաղի հաշիվը դարձավ 3,5:3,5:

Այսօր մրցամարտում կկայանա 8-րդ տուրը, որում սպիտակներով կխաղա աշխարհի գործող չեմպիոնը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ