Կառլսեն-Կարյակին մրցախաղի ամենաարագ ոչ-ոքին

Նյու Յորքում ընթացող շախմատի աշխարհի առաջնության մրցախաղի 6-րդ պարտիան, որում սպիտակներով խաղում էր Սերգեյ Կարյակինը, ամենակարճն էր: Մրցակիցներն արդեն 32-րդ քայլին հաշտություն կնքեցին:

Այսպիսով, ավարտվեց մրցախաղի առաջին հատվածը: Հաշիվն առայժմ հավասար է՝ 3:3: Այսօր մրցամարտում հերթական հանգստյան օրն է: Իսկ վաղը կկայանա 7-րդ տուրը, որում սպիտակներով կրկին կխաղա Սերգեյ Կարյակինը, որը 5-րդ տուրում ձեռքից բաց էր թողել հաղթելու հնարավորությունը:

Մրցախաղը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 23:00-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ