Կառլո Անչելոտին նշել է, թե ով է Ռոնալդուին ամենահարմար հարձակվողը

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին իտալական Corriere dela Sera-ի հետ հարցազրույցում խոսել է մի շարք թեմաներից՝ անդրադառնալով նաև «Ռեալի» հարձակման գծին։

«Մորատան Զիդանի կողմից այդքան քիչ խաղաժամանակ է ստանում, որովհետև Բենզեման Ռոնալդուին ամենահարմար հարձակվողն է աշխարհում»,-ասել է Անչելոտին։

Իտալացի մարզիչը գովասանքի խոսքեր է ասել Զինեդին Զիդանի հասցեին՝ նշելով, որ նա շատ ճկուն է և շատ բան գիտի ֆուտբոլի մասին։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ