Կառլո Անչելոտի.«Վստահ էի, որ Զիդանը մի օր կգլխավորի «Ռեալը»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է, որ իրեն հաճելի է տեսնել Զինեդին Զիդանի հաջողությունները «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում:

«Զիդանն իմ օգնականն էր «Ռեալում», և դա հիանալի փորձ էր մեզ համար: Նա հիանալի մարզիչ է: Դեռ այն ժամանակ ես վստահ էի, որ մի օր նա կգլխավորի Մադրիդի «Ռեալը»: Նա ունի փորձ և բնավորություն, իսկ դա ամենակարևորն է ֆուտբոլիստների հետ հարաբերություններ կառուցելիս: Ինձ հաճելի է տեսնել Զիդանի հաջողությունները: Նրան ամենալավն եմ ցանկանում: Իհարկե, ավելի շատ Իսպանիայում, քան Եվրոպայում»,-ասել է Անչելոտին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ