Կարլո Անչելոտի. «Գվարդիոլայից հետո «Բավարիային» մարզելը հեշտ է»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է մյունխենյան ակումբում իր նոր աշխատանքի մասին Պեպ Գվարդիոլայից հետո:

«Հեշտ է, որովհետև «Բավարիան» տիրապետում է հսկայական ֆուտբոլային գիտելիքների և ֆանտաստիկ դասի է  պատկանում: Դրան նրանք հասել են Գվարդիոլայի շնորհիվ: Հիանալի հիմք է դրված, և ես շատ բան չցանկացա փոխել: Յուրաքանչյուր մարզիչ ունի ֆուտբոլի իր տեսությունը, և ես փորձեցի իմ գաղափարները  իրագործել՝ առանց հեղափոխություն անելու:

Թիմը լավ է հանդես գալիս, որովհետև նախորդ 3 խաղաշրջանների ընթացքում շատ բան են սովորել: Ես փորձում եմ ինչ-որ նոր բան անել: Երբեմն, երբ նոր գաղափար ես փորձում իրագործել, խաղացողները ավելի հավաքված են դառնում:

Ֆուտբոլիստները ունեն խաղի պլան, մարտավարություն: Ես ուզում եմ դաշտ բաց թողնել թիմի, ոչ թե 11 խաղացողի: Պետք է նրանց ավելի շատ ազատություն տալ դաշտում, որպեսզի կարողանան իրենց կրեատիվությունը և տաղանդը ավելի վառ ցույց տալ: Բայց կան նաև կանոններ, այնպես որ խաղացողները ամբողջովին ազատ չեն»,- ասել է Անչելոտին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ