Կառլեն Մկրտչյանի «Անժին» պահպանեց տեղը Ռուսաստանի առաջնությունում

Մախաչկալայի «Անժին» Ռուսաստանի Պրեմյեր լիգայի անցումային պատասխան խաղում 2:0 հաշվով առավելության հասավ «Վոլգարի» նկատմամբ և հաջորդ մրցաշրջանում կշարունակի հանդես գալ Ռուսաստանի ուժեղագույնների լիգայում, իսկ Աստրախանի «Վոլգարը» ելույթ կունենա Ռուսաստանի 1-ին դիվիզիոնում:

Առաջին խաղում «Անժին» հյուրընկալվելիս հաղթել էր «Վոլգարին» նվազագույն հաշվով: Երկու խաղերում խփելով ընդհանուր 3 գնդակ՝ «Անժին» կարողացավ ուժեղ գտնվել մրցակցից ու ձախողած մրցաշրջանն ավարտել ուրախ նոտայով:

Մախաչկալայի թիմի կազմում խաղին չմասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, իսկ դարպասապահ Դավիդ Յուրչենկոն մասնակցեց ամբողջ խաղին՝ գնդակ չընդունելով սեփական դարպասը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ