Կառլեն Մկրտչյան. «Հավաքականին հազիվ թե կկարողանայի օգնել»

Հայաստանի հավաքականի  և «Անժիի» կիսապաշտպան  Կառլեն Մկրտչյանը վերականգնվել է վնասվածքից ու Մախաչկալայի ակումբի տրամադրության տակ է:

«Մեջքում ունեցածս ցավերի պատճառով չեմ մարզվել մոտավոր մեկ ամիս: Այսօր՝ երկար ժամանակ անց, ամբողջական մարզում է անցկացրել: Իհարկե, իմ մարզավիճակը հիմա հեռու է իդեալական լինելուց:  Հավաքականին էլ նման վիճակում հազիվ թե կարողանայի օգնել»,-հայ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք՝  Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հրավիրել էր Կառլեն Մկրտչյանին՝ մասնակցելու Հայաստան-Բելառուս ընկերական խաղին, սակայն, ուսումնասիրելով վերջինիս ֆիզիական վիճակը, որոշում են ընդունել չհրավիրել առաջիկա խաղին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ