Կարիմ Բենզեման վնասվածք է ստացել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման այսօր բուժզննում կանցնի, տեղեկացնում է AS-ը:

Ֆրանսիացի ֆուտբոլիստը ծնկի վնասվածք էր ստացել երեկ տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի «Վոլֆսբուրգի» դեմ խաղի ժամանակ: Բենզեման ստիպված էր եղել լքել խաղադաշտը հանդիպման 41-րդ րոպեին, իսկ նրան փոխարինել էր Խեսեն:

Այսօր բուժզննումը ցույց կտա, թե որքան բաց կթողնի Բենզեման:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ