Կարիմ Բենզեման շարք է վերադարձել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման շարք է վերադարձել։ Ֆուտբոլիստն այսօր մասնակցել է թիմի մարզմանն ու աշխատել է առանց սահմանափակումների։

Վերջին երեք շաբաթվա ընթացքում ֆուտբոլիստին անհանգստացնում էին մեջքի շրջանում ցավերը, ինչի պատճառով նա բաց թողեց մի քանի հանդիպում, բայց խնդիրը արդեն լուծված է։

Սա նշանակում է, որ ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել Լա լիգայի առաջիկա տուրում կայանալիք «Ռեալ» – «Սևիլիա» հանդիպմանը։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ