Բենզեման վերադարձել է մարզումներին

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման պատրաստ է մասնակցել Մադրիդի «Ատլետիկոյի» հետ դերբիին։

Ֆուտբոլիստն այսօր արդեն առանց սահմանափակումների մարզվել է ընդհանուր խմբում։ Բենզեման ապաքինվել է մեջքի թեթև վնասվածքից, որի պատճառով բաց թողեց «Մալագայի» հետ հանդիպումը։

Նշենք, որ մարզմանը մասնակցել է նաև «Ռեալի» երիտասարդական թիմի աստղ Բորխա Մայորալը, ով նախօրեին երկու գեղեցիկ գոլ խփեց երիտասարդական Չեմպիոնների լիգայում։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ