Կարիմ Բենզեման չի մասնակցի ԵՎՐՈ 2016-ին

Երեկ հայտնի դարձավ, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման չի հրավիրվելու Ֆրանսիայի ազգային հավաքական և չի մասնակցի ԵՎՐՈ 2016-ին: Այսպիսի որոշում է կայացրել թիմի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը:

2015թ. դեկտեմբերի 10-ին Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Գրոյեն հայտարարել էր Բենզեմայի ազգային հավաքականից հեռացնելու մասին և հաստատել, որ Բենզեման չի կարող հրավիրվել Ֆրանսիայի հավաքական, իսկ Դիդյե Դեշամը ըմբռնումով է մոտենում դրան:

Հիշեցնենք, որ Բենզեման մեղադրվում է Մատյո Վալբուենային շանտաժելու գործում միջնորդի դեր կատարելու մեջ։

Կարիմ Բենզեման համարվում է Ֆրանիսիայի ազգային հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկուներից մեկը: «Ռեալի» հարձակվող անցկացրել է 81 հանդիպում և խփել 27 գոլ: Լավագույն ռմբարկուների ցուցակում Բենզեման զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ