Կարի Արնասոն. «Ռոնալդուն իսկական անհաջողակ է: Ի՞նչ էր նա սպասում, որ մենք պետք է «Բարսելոնայի» պես խաղա՞նք»

Իսլանդիայի ազգային հավաքականի պաշտպան Կարի Արնասոնը պատասխանել է Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուի վերջին հայտարարությանը:

«Կրիշտիանո Ռոնալդուն իսկական անհաջողակ է: Նա չէր ցանկանում պարտվել այս խաղում:

Ի՞նչ էր նա սպասում, որ մենք պետք է «Բարսելոնայի» պես խաղայի՞նք: Նա խաղի ընթացքում ոչինչ չարեց, բացի ընկնելուց:

Ակնհայտորեն այս խաղում մենք թույլ էինք: Մենք հանդես էինք գալիս որպես թույլ կողմ, մեր բախտը չբերեց, մենք կարող էինք հաղթել Պորտուգալիային»,- ասել է Արնասոն:

Ավելի շատ նորություններ կարդացեք մեր ԵՎՐՈ-2016 բաժնում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ