Կարեն Մովսիսյանն առաջատարներից մեկն է

Իսպանական Օ Գրովե քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում հաջող է հանդես գալիս Կարեն Մովսիսյանը, ով 7 տուրից հետո 5,5 միավորով ռուսաստանցի Եվգենի Գլեյզերովի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Վերջինիս հետ 6-րդ տուրի պարտիան Մովսիսյանն ավարտել էր ոչ-ոքի: Իսկ 7-րդ տուրում նա պարտության մատնեց իսպանացի Ալֆոնսո Ռոմերոյին: Դա մրցաշարում Մովսիսյանի տոնած 4-րդ հաղթանակն էր: Հայ գրոսմայստերն առայժմ անպարտելի է: 8-րդ տուրում Մովսիսյանը սևերով կմրցի ռուսաստանցի Միխայիլ Ուլիբինի հետ:

Շվեյցարական մրցակարգով 9 տուրով անցկացվող մրցաշարին մասնակցում են 33 շախմատիստներ, որոնցից 8-ը գրոսմայստերներ են:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ