Կարեն Մովսիսյանն առաջատար եռյակում է

Կատալոնիայի Սաբադել քաղաքում ընթացող շախմատային փառատոնի 3-րդ տուրում վիճակահանության քմահաճույքով հայ շախմատիստները մրցեցին միմյանց հետ: Համառ պայքարում ընթացած մրցախաղում Կարեն Մովսիսյանին սպիտակներով հաջողվեց առավելության հասնել Կարեն Գրիգորյանի նկատմամբ՝ տոնելով մրցաշարում իր 2-րդ հաղթանակը: Իսկ ահա Գրիգորյանը մրցաշարում առաջին պարտությունը կրեց և 1,5 միավորով նահանջեց 18-րդ հորիզոնական:

Այդ հաղթանակի շնորհիվ Մովսիսյանը վաստակեց 2,5 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական՝ միայն լրացուցիչ գործակիցներով զիջելով նույնպիսի արդյունքով 2-րդ տեղում ընթացող կուբացի միջազգային վարպետ Կևել Օլիվային: Իսկ առաջատարը կատալոնացի Մարկ Նարկիսոն է, ով 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ պարտության մատնելով կուբացի Ռոլանդո Ալարկոյին:

4-րդ տուրում Կարեն Մովսիսյանը սևերով կխաղա կատալոնացի Պերե Գարիգայի հետ, իսկ Կարեն Գրիգորյանի մրցակիցը կլինի կատալոնացի մեկ այլ շախմատիստ՝ Ալբերտո Գոմեսը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ