Կարեն Մովսիսյանի հաղթական մեկնարկը

39 շախմատիստներ են մեկնարկի դուրս եկել Կատալոնիայի Սաբադելա քաղաքում մեկնարկած շախմատային փառատոնում, որի մասնակից 6 գրոսմայստերների թվում են Հայաստանը ներկայացնող Կարեն Մովսիսյանն ու Կարեն Գրիգորյանը: Վերջինս 2544 անհատական վարկանիշով գլխավորում է մրցաշարի մասնակիցների ցանկը: Մովսիսյանն իր վարկանիշով (2502) 5-րդն է:

Կարեն Մովսիսյանը հաղթանակով մեկնարկեց՝ սպիտակներով պարտության մատնելով կատալոնացի Գերարդ Այաթսին: Գրիգորյանը սևերով ոչ-ոքի խաղաց ՖԻԴԵ-ի վարպետ, կանադացի Միչել Կլեյնմանի հետ:

2-րդ տուրում Մովսիսյանը սևերով կմրցի կատալոնացի միջազգային վարպետ Միչել Ռահալի հետ, իսկ Գրիգորյանի մրցակիցը կլինի Կատալոնիայի մեկ այլ ներկայացուցիչ՝  ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Դոմինգուես Պոնսը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ