Կարեն Մովսիսյանը հավակնում է գլխավոր մրցանակին

Իսպանական Օ Գրովե քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրում Կարեն Մովսիսյանը ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Միխայիլ Ուլիբինի հետ: Մովսիսյանը 6 միավորով ռուսաստանցի Եվգենի Գլեյզերովի հետ շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Վերջինս ևս այս տուրում կես միավոր վաստակեց՝ հաշտություն կնքելով բելառուս Վադիմ Մալախատկոյի հետ:

Ավարտական տուրում հայ շախմատիստը սպիտակներով կմրցի իսպանացի գրոսմայստեր Դավիթ Լարինոյի հետ, իսկ Գլեյզերովի մրցակիցը կլինի սևերով խաղացող սերբ գրոսմայստեր Ալեքս Ստրիկովիչը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ