Կարեն Գրիգորյանն առաջին հաղթանակը տոնեց

Կատալոնիայի Սաբադելա քաղաքում ընթացող շախմատային փառատոնի 2-րդ տուրում իր առաջին հաղթանակը տոնեց Կարեն Գրիգորյանը՝  սպիտակ խաղաքարերով պարտության մատնելով ՖԻԴԵ-ի վարպետ, կատալոնացի Էրիկ Դոմինգուես Պոնսին: Մրցաշարի մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշ ունեցող Գրիգորյանը 1,5 միավորով ընթանում է 9-րդ տեղում:

Մրցաշարը հաղթանակով սկսած Կարեն Մովսիսյանը սևերով ոչ-ոքի խաղաց կատալոնացի միջազգային վարպետ Միչել Ռահալի հետ: Հայ գրոսմայստերը 1,5 միավորով ընթանում է 8-րդ տեղում: 3-րդ տուրում հայ շախմատիստները մրցելու են միմյանց հետ: Սպիտակներով խաղալու է Կարեն Մովսիսյանը:

2-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են կատալոնացիներ Մարկ Նարկիսոն, Միգել Մունյոզը, Պերե Գարիգան, կուբացիներ Կևել Օլիվան, Ռոլանդո Ալարկոն և պերուացի Ֆիլեմոն Կրուզը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ