Կարեն Գրիգորյանը դարձավ Բրանկո Վուկմանովիչի հուշամրցաշարի հաղթող

Երեկ Չերնոգորիայի Տիվատ քաղաքում տեղի ունցավ Բրանկո Վուկմանովիչի 6-րդ հուշամրցաշարը, որն անցկացվում էր արագ շախմատի ձևաչափով:

Մրցաշարն հավաքել էր բավականին ուժեղ կազմ. 58 մասնակիցներից 14 կրում էին գրոսմայստերի, իսկ ևս 5 միջազգային վարպետի տիտղոս: Հայաստանը մրցաշարում ներկայացնում էր գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը:

Մեր շախմատիստը մրցաշարն անցավ առանց պարտության` տանելով 6 հաղթանակ և ևս երեք պարտիա ավարտելով ոչ-ոքի արդյունքով: Այսպիսով Գրիգորյանը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և մեկ միավորով առաջ անցավ երկրորդ հորիզոնականը զբաղեցրած գրոսմայստեր Դանիլո Միլանովիչից:

Ավելացնենք, որ սա արդեն մայիս ամսվա ընթացքում Կարեն Գրիգորյանի երկրորդ մրցաշարային հաղթանակն է. մայիսի 1-ին նա հաղթել էր  “Սիուտատ դե Մոնտոլես” արագ շախմատի մրցաշարում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ