Կարեն Ավագյանի չեմպիոնական պարգևատրումը

Լեհաստանի Նովի Տոմիսլ քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և մինչև 17 տարեկանների առաջնությունը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մ-17 տղամարդկանց 85 կգ քաշային կարգում երկամարտի 330 կգ ցուցանիշով ոսկե մեդալ է նվաճել Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ավագյանը:

Ստորև ներկայացնում ենք Ավագյանի պարգևատրման արարողությունը, որի ժամանակ, ի դեպ, մրցաշարի ամբողջ մրցելույթների ուղիղ հեռարձակումն ապահովող Polski Związek Podnoszenia Ciężarów յութուբյան էջում, չգիտես ինչու, հենց Հայաստանի ազգային օրհներգի ժամանակ հեռարձակման ձայնն անջատվում է, իսկ Օրհներգից անմիջապես հետո՝ միացվում: Տեսանյութից կարելի է ենթադրել, որ Հայոց հիմնը ոչ թե անջատվել է մարզադահլիճում, այլ միայն հեռարձակող ընկերության յութուբյան էջում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ