Կարեն Ավագյանը՝ բրոնզե մեդալակիր պատանիների ԱԱ-ում

Մալազիայում շարունակվում է ընթանալ պատանիների  մինչև 15 և մինչև 17 տարեկանների ծանրամարտի աշխարհի առաջնությունը  :

Մ-15 տղամարդկանց  85 քաշային կարգում հանդես եկող և Եվրոպայի առաջնության չեմպիոն Կարեն Ավագյանը երկարամարտի 318 կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ:

Պոկում վարժությունը Ավագյանը ավարտել է 145 կգ. արդյունքով, իսկ հրում վարժությունում գրանցել է 181 կգ. արդյունքը:

Նշենք, որ հոկտեմբերի 25-ին գերծանր քաշային կարգերում մրցահարթակ դուրս կգան 94+ քաշային կարգում հանդես եկող Վարազդատ Լալայանը և 69+ քաշային կարգում հանդես եկող Արփինե Դալալյանը:

Ծանրամարտի Մ-15 ԵԱ. Կարեն Մարգարյանը Եվրոպայի ռեկորդով 3 ոսկե մեդալ կբերի Հայաստան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ