Կարեն Աղամալյան. «Իմ կարծիքով՝ երկու տղաներն էլ այսօր չեն պարտվել»

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն անդրադարձել է Արամ Ավագյանի ու Հովհաննես Բաչկովի անցկացրած մենամարտերին։

«Իմ տղաներն այսօր չեն պարտվել, և ես դա չեմ ասում որպես երկրպագու. մյուս մասնագետներն էլ են այդ կարծիքին։ Նրանք արժանի պայքար են տվել և հավասարի պես մենամարտել»,- ՀԱՕԿ-ի հետ զրույցում ասել է Աղամալյանը։

Հիշեցնենք, որ այսօր պայքարը լքեցին թե՛ Արամ Ավագյանը, որը մենամարտում էր Աշխարհի ու Եվրոպայի 2015 թվականի չեմպիոնի, Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրի հետ, թե՛ Հովհաննես Բաչկովը, որն իր մենամարտում ֆավորիտ էր համարվում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ