Կարագեր. «Սուարեսը օգնեց Մեսիին նորից դառնալ աշխարհում լավագույնը»

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեմի Կարագերը կարծում է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին հաջողվեց նվաճել 5-րդ «Ոսկե գնդակը» Լուիս Սուարեսի օգնությամբ, ով նոր էր տեղափոխվել կատալոնական գրանդ:

«Սուարեսը աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողն է:  Նա մեծ նշանակություն ունի «Բարսելոնայում»  և նրա շնորհիվ է, որ ներկայիս «Բարսան» ավելի ուժեղ է, քան  Պեպ Գվարդիոլայի ժամանակ: Չէի կարծում, որ դա կասեմ, սակայն Սուարեսի օգնությամբ Մեսիին 5-րդ անգամ ճանաչվեց աշխարհում լավագույնը: Այժմ ժամանակն է, որպեսզի ինքը պայքարի այդ տիտղոսի համար: Նա բավական տաղանդ ունի դրա համար»,- Կարագերի խոսքերն է մեջբերում A Bola-ն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ