Կապուստկան կարող է տեղափոխվել անգլիական ակումբ

«Կրակովիայի» կիսապաշտպան Բարտոշ Կապուստկայի ծառայություններով հետաքրքված է Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթերը», հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, անգլիական ակումբը Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստի դիմաց պատրաստ է վճարել 7,5 մլն. եվրո:

Նշենք՝ ֆուտբոլիստի ցանկանում են ձեռք բերել նաև «Էվերտոնը», «Սաութհեմփթոնը»:

ԵՎՐՈ-2016-ին Կապուստկան անցկացրել է 4 հանդիպում և դարձել է 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ