Կապելո. «Կրիշտիանուն կստանա «Ոսկե գնդակը», բայց նա Մեսիի նման հանճար չէ»

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է Կրիշտիանու Ռոնալդու – Լիոնել Մեսի դիմակայության մասին:

«Կրիշտիանու Ռոնալդուն վաստակել է «Ոսկե գնդակն» այս տարի: Նա «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի լավագույն խաղացողն է, շատ տիտղոսներ է նվաճել այս տարի, բազմաթիվ գոլեր է խփել ու բնավորություն ցույց տվել կարևոր խաղերին:

Կրիշտիանուն հանճար չէ, ինչպես Մեսին, բայց նա մեծ աթլետ է: Ինձ Մեսին է դուր գալիս, բայց Կրիշտիանուն այս տարի կստանա լավագույն ֆուտբոլիստի կոչումը»-,-ասել է Կապելոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ