Կապելո.«Իսպանիայում և Եվրոպայում «Ռեալը» ֆավորիտ է»

Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն նշել է, որ հենց մադրիդյան ակումբին է համարում Չեմպիոնների լիգայում ու Լա Լիգայում հաղթելու գլխավոր հավակնորդը:

«Իսպանիայում և Եվրոպայում «Ռեալը» ֆավորիտ է իր պատմության, ավանդույթների, որակի և խաղացողների հաշվին, թեև ես շատ եմ հավանում նաև «Բավարիան»: Զիդանը սովորելու ժամանակ ունեցավ: Նա Անչելոտիի օգնականն էր և մարզում էր Կաստիլյան: Երբ նա դարձավ գլխավոր մարզիչ, արդեն գիտեր, թե ինչ է անելու:

Մեծ տարբերություն կա Պրեմիեր լիգայի և Լա Լիգայի միջև` Լիոնել Մեսի, Կրիշտիանո Ռոնալդու, Կարիմ Բենզեմա, Գարեթ Բեյլ, Լուիս Սուարես, Անտուան Գրիզման… նման ֆուտբոլիստներ չկան Անգլիայում, թեև Զլատան Իբրահիմովիչի տեղափոխությունը «Յունայթեդ» որոշ չափով կրճատեց տարբերությունը»,-ասել է Կապելոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ