Կապելո. «Բարսելոնան» Պույոլի նման ավագի կարիք ունի»

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է կատալոնական «Բարսելոնայի»՝ վերջին խաղերում անհաջող ելույթների մասին:

«Մրցակիցները շատ արագ հասան «Բարսելոնային»: Կատալոնացիները կարճ ժամանակահատվածում շատ միավորներ կորցրին ու բարդ իրադրությունում են:

Հիմա բարդ է կանխատեսել, թե ինչ ավարտ կունենա այս ամենը. գուցեև «Բարսելոնան» շատ արագ վերականգնի խաղամակարդակը: Այս ամենը և՛ ֆիզիկական խնդիր է, և՛ մտածողության: Ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ «Բարսելոնան» իսկական ավագի կարիք ունի, ինչպիսին Պույոլն էր»,- ասել է Կապելոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ