Կապանի «Գանձասարն» ընկերական հանդիպում կանցկացնի «Էսթեղլալի» հետ

Կապանի «Գանձասարն» ու Թեհրանի «Էսթեղլալն» ընկերական հանդիպում կանցկացնեն՝ հաղորդում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը:

Խաղը տեղի կունենա հուլիսի 14-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի Ակադեմիայում, և կմեկնարկի 19:00-ին:

Հիշեցնենք, որ Իրանի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Էսթեղլալը» հուլիսի 8-ին ընկերական հանդիպում անցկացրեց Երևանի «Արարատի» հետ, որին զիջեց նվազագույն հաշվով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ