Կապանի «Գանձասարը» հաղթեց «Բանանցին» խոշոր հաշվով

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրում Երևանի «Բանանցը» հյուրընկալվեց Կապանի «Գանձասարին»:

Տանտերերը չորս անպատասխան գնդակ ուղարկեցին «Բանանցի» դարպասը՝ առավելության հասնելով 4-0 հաշվով:

11-րդ րոպեին կապանցիներին առաջ մղեց Կլաուդիր Մարինին, ընդամենը 3 րոպե անց Դամիր Մեմովիչը հաշիվը դարձրեց 2-0: 28-րդ րոպեին Գոգիտա Գոգիտաշվիլին 3-րդ գնդակն ուղարկեց «Բանանցի» դարպասը, իսկ 50-րդ րոպեին խաղին վերջակետ դրեց Վալմերսոնը:

Կապանի «Գանձասարն» իր ակտիվում ունի 13 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: «Բանանցը» 12 միավորով չորրորդն է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ