Կապանի «Գանձասարը» հաղթեց «Արարատին»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում Կապանի «Գանձասարը» սեփական հարկի տակ ընդունեց «Արարատին»:

Տանտերերը կարողացան առավելության հասնել նվազագույն հաշվով: Խաղի միակ գնդակը 74-րդ րոպեին խփեց կիսապաշտպան Գեղամ Հարությունյանը:

12-րդ տուրից հետո կապանցիները վաստակել են 19 միավոր և այս պահին զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը(«Փյունիկն» այս պահին հաղթում է «Ալաշկերտին»): «Արարատը» 5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ