Կապանի «Գանձասարը» ոչ-ոքի խաղաց կիպրոսյան «Էթնիկոսի» հետ

«Գանձասար-Կապանը» շարունակում է ուսումնամարզական հավաքը Բուլղարիայում:

Այսօր կապանյան թիմն անցկացրել է ստուգողական հանդիպում Կիպրոսը ներկայացնող «Էթնիկոսի» հետ: Ոժեղ մրցակցի հետ խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0:

Կապանի «Գանձասարի» ֆեյսբուքյան էջը, անդրադառնալով խաղին, գրել է. «Պետք է փաստել, որ կիպրոսյան թիմը երկրի բարձրագույն խմբի առաջնությունն էր ներկայացնում և բավականին բարձրակարգ ակումբ էր: «Էթնիկոսում» շատ են լեգեոներները, որոնցից դարպասապահ Մարտին Բոգատինովը Մակեդոնիայի ազգային հավաքականի դարպասապահն է: Ընդհանուր առմամբ խաղը բավականին հետաքրքիր պայքարում անցավ, երկու թիմերն էլ գոլ խփելու լավ հնարավորություններ ունեին»:

Հավելենք, որ կապանյան թիմը Բուլղարիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակում իր ստուգողական վերջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 29-ին Լիմասոլ քաղաքը ներկայացնող ԱԵԼ-ի հետ:

Լուսանկարը՝ «Գանձասար-Կապանի» ֆեյսբուքյան էջի
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ