Կանտոնա. «Զլատա՛ն, Մանչեսթերում միայն մի արքա կա, բայց եթե ուզում ես, կարող ես արքայազն լինել»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Էրիկ Կանտոնան անդրադարձել է Զլատան Իբրահիմովիչի տեղափոխությանը:

«Ես անձնական հաղորդագրություն ունեմ Զլատանի համար: Դու որոշել ես պաշտպանել կարմիր գույնը, և դա լավագույն որոշումն է, որ դու երբևէ կայացրել ես: Երբ դու քայլում ես «Երազանքների Թատրոնում», այս թիմում հանդես եկած լեգենդները տեսիլք են գալիս:

Այս զգացողությունը կարող է առաջանալ, երբ դու գոլ խփես հենց «Սթրեթֆորդ Էնդ» տրիբունայի առջև, իսկ երկրպագուները կվանկարկեն քո անունը: Քո սիրտն այնպես կբաբախի, որ կրծքավանդակից դուրս թռչելուն քիչ կմնա: Դու կզգաս, որ «ՄՅու»-ն սիրում ես այնքան, որքան քեզ են սիրում այնտեղ: Եվ միայն այդ ժամանակ, ի՛մ ընկեր, կզգաս, որ գտել ես քո տունը:

Եվ վերջում… Մանչեսթերում կա միայն մի արքա, բայց դու կարող ես արքայազն լինել, եթե ուզում ես: Եթե ուզում ես, կարող ես վերցնել անգամ իմ 7-րդ համարը: Սա ի՛մ նվերն է:

Արքան գնաց. կեցցե՛ արքայազնը»,- Goal.com-ը փոխանցում է Կանտոնայի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ