Կանտեն տեղափոխվում է «Չելսի»

«Լեսթերի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն մոտ է «Չելսի» տեղափոխությանը:

Ինչպես հայտնում է RMC Sport-ը, 25-ամյա ֆուտբոլիստը համաձայնեցրել է տրանսֆերի պայմանները լոնդոնյան ակումբի հետ: 48 ժամվա ընթացքում Կանտեն բուժզննում կանցնի «Չելսիում»:

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանի դիմաց «Կապույտները» կվճարեն 38 մլն. եվրո և ֆուտբոլիստի հետ կկնքեն 5-ամյա պայմանագիր:

Ավելի վաղ «Աղվեսների» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին հայտարարել էր, որ ակումբը Կանտեին նոր պայմանագիր է առաջարկել, սակայն վերջինս դեռ պատասխան չի տվել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ