Կանտեն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Լեսթերի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն մտադիր է տեղափոխվել «Չելսի»,  տեղեկացնում է Telegraph-ը:

Ինչպես հաղորդում է աղբույրը, կիսապաշտպանի համար ավելի նախընտրելի է Անտոնիո Կոնտեի ղեկավարության ներքո կարիերան շարունակելու տարբերակը:  Ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Յուվենտուսը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը»:

«Լեսթերի» հետ պայմանագրում Կանտեի հրաժարագինը կազմում է 20 մլն. ֆունտ: Սակայն «Աղվեսների» ղեկավարությունը պատրաստ է լսել ավելի շահավետ առաջարկներ:

Հիշեցնենք՝ հունիս ամսին «Լեսթերը» նոր պայմանագիր առաջարկեց կիսապաշտպանին՝ 100 հազար ֆունտ շաբաթական աշխատավարձով: Սակայն Կանտեն կմերժի այդ առաջարկը և կտեղափոխվի «Չելսի»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ