Կանտե. «Մոուրինյոն հրավիրում էր ինձ «ՄՅՈՒ»

«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն, որը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լքեց «Լեսթերը», պատմել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրավիրել է նրան իր թիմ:

«Մոուրինյոյի զանգը բավականին անսպասելի էր, չնայած ինձ զգուշացրել էին, որ նա կապ կհաստատի ինձ հետ: Լսեցի նրա փաստարկները՝ ինչու պետք է տեղափոխվեմ «Յունայթեդ»:

Սակայն այդ ժամանակ տատանվում էի «Լեսթերում» մնալու և «Չելսի» տեղափոխվելու միջև: Բանակցություններն արդեն թեժ ընթացք էին ստացել: Լավ կանխազգացում ունեի Կոնտեի հետ զրույցից հետո»,-ասել է Կանտեն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ