ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

16.02.2017

Եվրոպա Լիգա. 1/16 եզրափակիչ. Մանչեսթեր Յունայթեդ – Սենտ Էտյեն

Եվրոպա Լիգայի այս տարվա խաղարկության 1/16 եզրափակիչի զույգերը բավական խոստումնալից են: Թիմեր կան, որոնք դեռևս պատմականորեն սկզբունքային մրցակցություն ունեն միմյանց հետ: Այդ առումով իհարկե հետաքրքիր կլինի հետևել Մանչեսթեր Յունայթեդի ու Սենտ Էտյենի միջև դիմակայությանը: Թեպետ ֆավորիտն այստեղ առավել քան ակնհայտ է (դա Սենտ Էտյենը չէ), բայց պետք չէ մոռանալ, որ կարմիր սատանաների կիսապաշտպան Պոլ Պոգբայի կրտսեր եղբայրը հանդես է գալիս հենց Սենտ Էտյենում: Ո՞վ ում: Մանչեսթեր Յունայթեդ Անգլիական ակումբը զգալիորեն ուժեղացրել է իր խաղը համեմատած մրցաշրջանի աշնանային հատվածի հետ: Թիմը հաղթանակը հաղթանակի հետևեից է տանում ու զգալիորեն մոտենում չեմպիոնլիգյան բաղձալի ուղեգիր տվող լավագույն քառյակին: Սակայն ինչպես գտնում են մասնագետներն ու երկրպագուները՝ հաջորդ տարի չեմպիոնների լիգայում հայտնվելու լավագույն տարբերակը Եվրոպա Լիգայում հաղթանակ տոնելն է: Դրանով Յունայթեդը կկոտրի մի շատ քարացած կարծրատիպ, համաձայն որի, անգլիական ակումբները ուշադրություն չեն դարձնում Եվրոպա լիգային կամ Եվրոպական մրցասպարեզում հանդես գալու համար շատ թույլ են: Թիմում լուրջ կորուստներ չկան: Մայքլ Կարիկի վնասվածքը նրան թույլ չի տա մասնակցել այս խաղին, բայց առանց նրա էլ Յունայթեդը յոլա կգնա: Սենտ Էտյեն Ֆրանսիական ակումբը նախորդ մրցաշրջանում գերազանց ելույթների հաշվին հասավ հին մայրցամաքի ակումբային մրցաշար: Այստեղ կանաչ թիմի արկածները շարունակվում են: Առհասարակ այս ակումբը երբեք էլ լուրջ սուպեր աստղեր չի ունեցել վերջին տարիներին: Թերևս ամենավառը եղել է գաբոնցի Պյեր էմերիկ Օբամեյանգը: Հիմա թիմում հստակ առաջատար չկա. Ամեն ինչ հիմնված է թիմային գործողությունների վրա: Դրա հաշվին կարելի է հաղթել ցանկացած մրցակցի, ինչպես դա արեց անցած տարի Լեսթերը: Խաղադրույք Հ1 և 3,5 քիչ – 1.82
14.02.2017

Vivaro Battle. «Բենֆիկա»-«Բորուսիա Դորտմունդ». Ռոբերտ Գասպարյանի խաղադրույքները

VivaroNews.am-ի նոր նախագծում մեր փորձագետները կմրցեն Չեմպիոնների լիգայի խաղերի վրա իրենց կատարած խաղադրույքներով: 1/8 եզրափակիչը մեզ համար լինելու է որակավորման փուլ, որի արդյունքում 8 մասնակիցները կստանան իրենց դիրքերը 1/4 եզրափակչի համար: Յուրաքանչյուրս ունենք 5000-ական դրամ ամեն խաղի համար ու կարող ենք անել ցանկացած խաղադրույք: Ով կունենա ամենաշատ փողը վերջում՝ դա էլ լինելու է մեր «ականջավոր» գավաթը: Մրցույթը սկսում է Ռոբերտ Գասպարյանը: Սուրբ Վալենտինի տոն, ժպիտներ, ռոմանտիկա... դա ոմանց համար: Իսկական ֆուտբոլասերի համար Վալենտինի տոնը այս տարի Չեմպիոնների լիգայի վերսկսումն է: Թեպետ Փարիզում նախատեսված հանդիպումը վերնագրով ավելի գրավիչ է, բայց համոզված եմ, որ հենց Լիսաբոնում կայանալիք «Բենֆիկա» – «Բորուիա Դորտմունդ» հանդիպումն է լինելու ավելի հետաքրքիր: Երբ իրար հետ մրցում եմ համաշխարհային գրանդներ, ակնկալել բաց ու գրավիչ ֆուտբոլ, մի փոքր բարդ է, իսկ ահա համեստ ու կորցնելու ոչինչ չունեցող թիմերի խաղում միշտ էլ շատ են լինում վտանգավոր պահերն ու գոլերը: Կարո՞ղ ենք ակնկալել նման ակտիվություն նաև այս խաղում: «Բենֆիկա» Պորոտւգալական ակումբը հանդես է գալիս սեփական հարկի տակ: Սա է թերևս ամենակարևոր հանգամանքն այսօրվա խաղի: Որքան էլ որ թույլ լինեն «արծիվները», այնուամենայնիվ տանը, նման մարզադաշտում ու նման խելակորույս աջակցության պարագայում ու երբ իրավիճակն է պարտադրում, «Բենֆիկան» կարող է հավաքվել ու հանգիստ հաղթել ցանկացած մրցակցի: Լիսանդրո Լոպեսը վնասվածք ունի ու չի կարողանալու մասնակցել հանդիպմանը: Պաշտպան Ալեքս Գրիմալդոն վաղուց է լազարեթում ու նրա ապաքինմանը դեռ երկար պետք է սպասել: Մնացած բոլոր առաջատարները կազմ ու պատրաստ են: «Բորուսիա Դորտմունդ» Ի տարբերություն «Բենֆիկայի», այս մրցաշրջանն այնքան էլ հաջող չէ «իշամեղուների» համար: Թիմը ոչ միայն դադարել է շատ գոլեր խփել, այլև զգալիորեն թուլացել է պաշտպանությունը: Գրեթե յուրաքանչյուր խաղում «Դորտմունդը» խաղադաշտից հեռանում է սեփական դարպասն առնվազն 1 գնդակ ընդունած: Ու այնպես չէ, որ մրցակիցները լուրջ էին: Օրինակ այս հանգստյան օրերին «Բորուսիան» պարտվեց «Դարմշտադտին»: «Դարմշտադտի՜ն», Կառլ: Չնայած այստեղ որպես պարտաճաբանություն բերել այն, որ թիմը պատրաստվում էր «Բենֆիկայի» հետ խաղին: Բայց այստեղ տեղին է հիշել վատ պարողի մասին հայտնի ասացվածքը: Թիմում կարուստներ կան, բայց այնքան էլ սարսափելի չեն: Գյոտցեն ու Բենդերը խաղին միանշանակ չեն մասնակցի: Էմրե Մորը մարզվում է անհատական ծրագրով: Խաղադրույք Ընտրում եմ այս տարբերակը, որովհետև «Բենֆիկան» այնքան լավ է  խաղում տանը և «Դորտմունդն» այնքան թույլ է պաշտպանությունում, որ «Բենֆիկայի» գոլի հավանականությունը մեղմ ասած մեծ եմ համարում: Սակայն միևնույն ժամանակ Թոմաս Տուխելի թիմն էլ ինչ որ միջակ չէ: Խմբային փուլում 6 խաղում 21 գնդակ խփած թիմը դժվար թե համաձայնի խաղադաշտը լքել առանց խփած գնդակի: Ամենաաշխատող գործակիցներից մեկը: Օբամեյանգի ճշգրտությունը գրեթե երբեք չի դավաճում: Այս մրցաշրջանում նա Կավանիի, Լևանդովսկու ու Ջեկոյի պես (Լա Լիգայի հրեշներին եթե չհաշվենք) համարվում է Եվրոպայի ամենադիպուկ հարձակվողներից մեկը: Եվ խաղադրույք չկատարել նրա գոլի վրա, սխալ կլինի:
12.01.2017

Իսպանիայի գավաթ. 1/8 եզրափակիչ. «Սևիլյա»-«Ռեալ Մադրիդ»

Իսպանիայի գավաթի խաղարկությունում այսօր հայտնի կդառնան քառորդ եզրափակիչի մյուս մասնակիցները: Թվում էր, այդ փուլը թիմերը կթևակոխեն առանց «Բարսելոնայի», սակայն բլաուգրանան երեկ կարողացավ ի հեճուկս շատ շատերի ու հանդիպման մրցավարների, դուրս գալ հաջորդ փուլ: Հիմա հերթը «Ռեալինն» է: Սերուցքայինները պետք է որ առանց խնդիրների հաղթահարեն «Սևիլյայի» արգելքը, մանավանդ որ առաջին հանդիպումն ավարտվել է խոշոր հաղթանակով 3-0 հաշվով: Ի՞նչ կարելի է սպասել այսօր: «Ռեալ Մադրիդ» Նախորդ շաբաթ կայացած խաղում սերուցքայինները բավական վստահ գործեցին հիմնական կազմով ու հաղթեցին 3 գնդակի տարբերությամբ: Այդ խաղում 2 գնդակ խփեց Խամես Ռոդրիգեսը, ևս մեկ անգամ աչքի ընկավ Ռաֆայել Վարանը: Այսօրվա խաղում Խամեսը սակայն չի մասնակցի, ինչպես նաև կբացակայեն հիմնական կազմի մի շարք խաղացողներ, մասնավորապես Կրիշտիանու Ռոնալդուն, Իսկոն ու Մոդրիչը: Նրանք հանգստանալու հնարավարություն են ստացել: Խամեսը թեթևակի վնասվածք ունի, նույն խնդրի պատճառով խաղը հեռուստացույցով կնայեն Պեպեն ու Գարեթ Բեյլը: Սպասվում է, որ Զիդանը խաղալու հնարավորություն կտա Դանիլոյին ու վնասվածքից ապաքինված Ֆաբիո Կուենտրաոյին: «Սևիլյա» Անդալուսական թիմի խոշոր հաշվով պարտությունն առաջին խաղում ունի բավական պարզ բացատրություն: «Սևիլյան» այս պահին պայքարում է 2 ճակատով, և գավաթից դուրս մնալը որևէ կերպ չի խանգարի հետագա պլաններին: Այնպես չէ, որ թիմը վատ մարզավիճակում է: Դրա վառ վկայությունը գավաթային առաջին խաղից հետո «Ռեալ Սոսիեդատի» նկատմամբ արտագնա խոշոր հաղթանակն էր 4-0 հաշվով: Բացի դրանից, առաջնությունում «Սևիլյան» երկրորդ տեղում է ու գերազանցում է «Բարսելոնային»: Սպասվում է, որ Խորխե Սամպաոլին խաղաժամանակ կտրամադրի թիմի նորեկ Ստեֆան Յովետիչին: Կենտրոնական պաշտպան Կլեման Լենգլեն նույնպես դուրս կգա խաղադաշտ: Կլինի կազմի ռոտացիա, որը թույլ կտա հանգստանալ դարպասապահ Սիրիգույին, Նզոնզին, Մարիանոյին ու Վասկեսին, իսկ ահա Տրեմուլինասն ու Կարիսուն շարունակում են ապաքինվել վնասվածքից: Խաղադրույք Տոտալ շատ (3) – 1.80
26.12.2016

Անգլիայի առաջնություն. 18-րդ տուր. «Մանչեսթեր Յունայթեդ»-«Սանդերլենդ»

Անգլիայի առաջնությունը թևակոխել է ամենահետաքրքիր ժամանակահատված՝ Boxing day: Ֆուտբոլ գրեթե ամեն օր, անգամ ամանորին: Սուրբծննդյան օրերի դադարից հետո մառախլապատ ալբիոնում նորից անցնում են գործի: Օլդ Թրաֆֆորդ ստադիոնում իրար հետ կմրցեն «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Սանդերլենդը»: Հանդիպումը բավական սկզբունքային է, որովհետև վերջին տարիներին այս ակումները հաճախ են փոխանակվում ֆուտբոլիստներով, նաև մարզիչներով: Օրվա մեխն անշուշտ, «Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, Դևիդ Մոյեսի վերադարձն է իր նախկին աշխատավայր, որտեղից անփառունակ կերպով հեռացվեց: «Մանչեսթեր Յունայթեդ» Վերջապես կարմիր սատանաների երկրպագուները կարող են հանգիստ շունչ քաշել՝ իրենց սիրելի թիմը գրագետ, գեղեցիկ, ու հետաքրքիր ֆուտբոլ: Երկարատև դադարից հետո արջի քնից արթնացել է Զլատան Իբրահիմովիչը: Շվեդ հարձակվողը վերջին 3 խաղերից 2-ում դարձել է հաղթական գոլի հեղինակ: Ուրախալի լուրեր թիմի լազարեթից: Մասնավորապես՝ վնասվածքից ապաքինվել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մեր ֆուտբոլիստը գրեթե յուրաքանչյուր խաղում ճանաչվում է լավագույն ֆուտբոլիստ: Թեպետ նա ապաքինվել է վնասվածքից, այնուամենայնիվ նրան կարելի է սպասել միայն երկրորդ կեսում: Բային նույնպես պատրաստ է, ու կխաղա առաջին րոպեներից: Միակ կորուստը պաշտպան Լյուկ Շոուն է: «Սանդերլենդ» «Սև Կատուների» հիմնական կազմում այսօր խաղում են ֆուտբոլիստներ, որոնք ժամանակին խաղացել են «ՄՅ-ում»՝ Ջոն Օ՛Շի, Դոնալդ Լավ, Ադնան Յանուզայ, Պեդի ՄաքՆեյր: Նրանցից առնվան երկուսը սակայն հաշվետու խաղին չեն մասնակցի: Վնասվածքի պատճառով կբացակայի ՄաքՆեյրը, իսկ Յանուզայը քանի որ հանդես է գալիս վարձակալական հիմունքներով, խաղին հայտավորված չի լինի: Վերջին 3 խաղում «Սանդերլենդը» գոլի հեղինակ դառնալ չի կարողանում, թեպետ հարձակումը բավական ներկայացուցչական է՝ Անիչեբե, Բորինի և Դեֆո: Այսօր պետք է հասնել հաջողության: Խաղադրույք Յունայթեդի հաղթանակը կասկած չի հարուցում: Վստահ եմ, որ շատ գնդակներ չենք տեսնի: Հ1 և քիչ 3,5-ից – 1,91
08.11.2016

Հայաստան – Չեռնոգորիա. Մեր ընտրանին չի պարտվի

Ֆուտբոլի Աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլի E խմբի 4-րդ տուրում նոյեմբերի 11-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին, «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային ընտրանին ուժերն է չափելու Չեռնոգորիայի հավաքականի հետ: Այս հանդիպումը փաստացի առաջատարի և հետնապահի պայքար է, քանի որ Չեռնոգորիան վաստակած 7 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ մեր ընտրանին 3-րդ տուրից հետո իր ակտիվում ոչ մի միավոր չունի: Նայելով մրցաշարային աղյուսակին ու հավաքականների ելույթներին՝ կարելի է կանխատեսել, որ հյուրերն այս խաղում խնդիր չեն ունենալու, սակայն դա միայն առաջին հայացքից: Արթուր Պետրոսյանի՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո մեր ընտրանին ջանք ու եռանդ չի խնայի խաղադաշտից գլխիկոր չհեռանալու համար, իսկ Չեռնոգորիայի հավաքականը Հայաստան կժամանի ներքուստ այն վստահությամբ, որ 3 միավորով է հեռանալու Երևանից: Այդ վստահությունը կարող է ստիպել հյուրերի ֆուտբոլիստներին թերագնահատել մրցակցին, իսկ Հայաստանի հավաքականը թերագնահատողներին չի սիրում. դա բազմիցս է ապացուցվել: Այնպես չէ, իհարկե, թե Չեռնոգորիայի թիմը թերագնահատելու է մեր ընտրանուն. ի վերջո ամեն ինչ պարզ է դառնալու խաղադաշտում: Աչքի տակ անցկացնելով Հայաստան-Չեռնոգորիա հանդիպման համար «Վիվառոյի» սահմանած գործակիցները՝ փորձեմ մի քանի իրադարձություն առանձնացնել, որոնք, ըստ իս, շատ հավանական են: Հայաստանի հավաքականը չի պարտվի – 1.70 գործակից(հաղթած) Ընտրական փուլում Դանիայի, Ռումինիայի ու Լեհաստանի հավաքականներին պարտվելուց հետո կարծում եմ՝ Հայաստանի հավաքականը խմբում իր առաջին միավորները կվաստակի Չեռնոգորիայի դեմ հանդիպմանը: Վիճակագրությանը նայելով՝ նման կարծիք կազմելը բարդ է, սակայն այս խաղում մեր ընտրանին ամեն ինչ անելու է նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ առաջին պարտությունը չկրելու համար: Հենրիխ Մխիթարյանը միացել է թիմին, հետևաբար մեր հավաքականի՝ խաղի կազմակերպման ամբողջ ծանրությունը նրա ուսերին է: Մխիթարյանի համար այս հանդիպումը շատ մեծ նշանակություն է ունենալու: Նրա յուրաքանչյուր գործողություն դիտվելու ու դիտարկվելու է ոչ միայն Հայաստանում, այլև այնտեղ՝ Մանչեսթերում: Մխիթարյանի գործոնը մեր հավաքականի համար իսկապես կենսական նշանակություն ունի՝ թե՛ խաղային տեսանկյունից, թե՛ բարոյահոգեբանության, և Հայաստանի հավաքականի առաջատարն ամեն ինչ կանի, որպեսզի երկրպագուներն ուրախանան, թիմը վերջապես կայուն խաղ ցուցադրի, իսկ ինքն ապացուցի, որ խաղադաշտում անելիք ունի, և որ իրեն չվստահելը երբեք մեծագույն մարզչի ճիշտ որոշում համարվել չի կարող: Հայաստանի հավաքականը գոլ կխփի – 1.50 գործակից(հաղթած) Հայաստանի ազգային հավաքականն ընտրական խմբում միայն լեհերի դարպասն է գրավել, սակայն դա չի նշանակում, թե մերոնք «դարպասի տեղը չգիտեն»: 10 հոգով խաղալով լեհերի դեմ՝ Հայաստանի հավաքականը ցույց տվեց, որ կամային ուժ ունի ու չհանձնվեց՝ պայքարելով մինչև վերջ: Նույնիսկ խաղավերջում Արաս Օզբիլիսն ստացավ հիանալի հնարավորություն մեր ընտրանուն հաղթանակ պարգևելու համար: Այո՛, հաղթանակ, քանի որ այդ գոլից հետո լեհերի համար գրեթե անհնարին կլիներ փրկել խաղը, սակայն եղավ հակառակը… Ինչևէ, առաջիկա խաղը նման է լինելու լեհերի դեմ հանդիպմանը, և հակագրոհներ կազմակերպելու հիանալի հնարավորությունները կարող են կիրառվել մեր ընտրանու կողմից ու հաջողություն բերել: Չեռնոգորիայի հավաքականը 2 կամ ավելի գոլ չի խփի – 1.50 գործակից(պարտված) Չնայած նրան, որ Չեռնոգորիայի հավաքականը Լեհաստանի ընտրանու հետ միասին խմբում ամենաշատ(7) գոլերն է հեղինակել՝ պետք է հաշվի առնել, որ այդ գոլերից միայն 5-ը թիմը խփել է Ղազախստանի ընտրանու դարպասը: Ռումինիայի հավաքականի դեմ խաղում Չեռնոգորիայի ֆուտբոլիստները դարձել են 1 գոլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով: Եվ ահա նախորդ տուրում Չեռնոգորիայի ընտրանին նվազագույն հաշվով հյուրընկալվելիս հաղթեց Դանիայի ընտրանուն: Խաղի ստույգ հաշիվը՝ 1-1 – 5.98 գործակից(պարտված) Բարդ հանդիպումներում Չեռնոգորիայի հավաքականը վստահություն այդքան էլ չի կարողանում պահպանել, առավել ևս, երբ խաղասկզբից լրիվ այլ հանդիպման պատկերացում է ունենում: Իհարկե Դանիայի հավաքականի դեմ խաղը բացառություն է, սակայն պետք է հասկանալ, որ դա բառի բուն իմաստով բացառություն է, իսկ մյուս խաղերում հիմնականում դա չի ստացվում: Փաստն այն է, որ Չեռնոգորիայի հավաքականը 2015 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև այժմ(Ղազախստանի հավաքականի դեմ խաղից բացի) չի կարողանում մրցակցի դարպասն ուղարկել 1 գոլից ավելի թե՛ պաշտոնական, թե՛ ընկերական խաղերում: Մեր հավաքականի դեմ խաղը, կարծում եմ, բացառություն չի լինի, քանի որ Չեռնոգորիայի ընտրանուն լուրջ պայքար է սպասվում: Ամեն դեպքում հյուրերը, կարծում եմ, կկարողանան գրավել մեր ընտրանու դարպասը պաշտպանությունում առկա խնդիրների պատճառով, սակայն ոչ ավելի, քան մեկ անգամ, իսկ Հայաստանի ընտրանին ընձեռված հնարավորություններից, ամենայն հավանականությամբ, կկարողանա օգտագործել միայն մեկը: Ոչ-ոքին Հայաստանի հավաքականի համար բավարար կլինի, իսկ Չեռնոգորիայի հավաքականը ոչ հեշտությամբ, բայց կհամակերպվի դրա հետ…
02.11.2016

«Լեգիա» – «Ռեալ Մադրիդ». Խաղը գոլառատ կստացվի

Այսօր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» հյուրընակվելու է Վարշավայի «Լեգիային»: Այս խաղում ակնհայտ ֆավորիտ են համարվում մրցաշարի գործող չեմպիոնները: Զինեդին Զիդանի թիմը բավականին հաջող է հանդես գալիս մրցաշարիընթացիկ խաղարկությունում 9 հնարավորից ունենալով 7 միավոր: Այնուամենայնիվ, խմբում առաջին տեղը գրավելու համար մադրիդցիները պայքարում են  Դորտմունդի «Բորուսիայի» հետ, որը նույնպես 7 միավոր ունի: Սա նշանակում է, որ, ինչ գնով էլ լինի, «Ռեալը» այսօր պետք է հաղթանակ տանի: «Լեգիան», իր հերթին, խմբի ակնհայտ հետնապահն է ու զգալիորեն զիջում է բոլոր մրցակիցներին: Չնայած նրան, որ թիմն այսօրվա խաղին մոտենում է առանց որևէ վնասվածքի կամ որակազրկման, հաջողություն արձանագրելու նրանց շանսերը աննշան են: Խաղ, իհարկե, կանցնի «Ռեալի» ակնհայտ առավելությամբ, բայց թիմի կազմից բացակայելու են 6 առանցքային ֆուտբոլիստներ՝ Կազեմիրոն, Մոդրիչը, Ռամոսը, Պեպեն, Մարսելոն ու Խամես Ռոդրիգեսը: Սպասվում է, որ Կարիմ Բենզեման էլ կմնա պահեստայինների նստարանին ու իր տեղը մեկնարկային կազմում կզիջի Ալվարո Մորատային: Այս ֆուտբոլիստների պակասը, միանշանակ, կանդրադառնա «Ռեալի» խաղի որակի վրա: Տվյալ խաղում առաջարկում եմ դիտարկել խաղադրույքի հետևյալ տարբերակը՝ «Ռեալ Մադրիդի հաղթանակ և խաղի տոտալը 3,5-ից շատ», որը Vivaro-ն գնահատում է 1,70 գործակցով: Այնուամենայնիվ, եթե սիրում եք ավելի ռիսկային խաղադրույքներ ու ավելի բարձր գործակիցներ, կարող եք ընտրել հետևյալ խաղադրույքը՝ «Խաղը ստույգ հաշիվը 0:4», որի գործակիցն է 7,99: Ռեալ Մադրիդի հաղթանակ և խաղի տոտալը 3.5-ից շատ - 1.70 գործակից Խաղը ստույգ հաշիվը - 0:4 - 7.99 գործակից
01.11.2016

«Մանչեսթեր Սիթի» – «Բարսելոնա». Գվարդիոլայի թիմը չի պարտվի

Այսօր կայանում են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումները: Մրցավեճերից ամենաուշագրավն, իհարկե, «Մանչեսթեր Սիթի» — «Բարսելոնա» դիմակայությունն է: Նախորդ տուրում ևս այս թիմերը մրցեցին իրար դեմ, ու կատալոնյան ակումբը բոլոր առումներով գերազանցեց «քաղաքաբնակներին»: Այսօր, այնուամենայնիվ, Պեպ Գվարդիոլան փորձելու է վերականգնել իր թիմի կորսված հեղինակությունը, իսկ առիթն առավել քան հարմար է: Մրցավեճ իր նախկին թիմի դեմ, թիմ, որի դաշտում նախորդ խաղում հիասթափեցրին իրենց երկրպագուներին: Երկու թիմերի կազմում էլ կան կորուստներ: «Սիթիի» գլխավոր կորուստը դարպասապահ Կլաուդիո Բրավոն է, ով նախորդ խաղում հեռացվեց դաշտից, ու նրան ամենայն հավանականությամբ փոխարինելու է Վիլի Կաբալյերոն: Բացի Բրավոյից հիմնական կազմի գրեթե բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են խաղին: Միայն հարցականի տակ է Բակարի Սանյայի ու Սաբալետայի մասնակցությունը, բայց առանց նրանց Գվարդիոլան կկարողանա գլուխ հանել: Իսկ ահա «Բարսելոնայի» կորուստներն անհամեմատ ավելի մեծ են: Թիմին չեն կարողանա օգնել Յասպեր Սիլասենը, Ժերար Պիկեն ու Անդրես Ինյեստան, ովքեր վնասվածքներ ունեն, իսկ ահա Ժերեմի Մատյոն նախորդ խաղում ստացած կարմիր քարտի պատճառով բաց կթողնի խաղը: Հարցականի տակ է նաև Ժորդի Ալբայի մասնակցությունը հանդիպմանը: Համատեղելով այս ամենը, ինչպես նաև Գվարդիոլայի անհագ ձգտումը՝ ապացուցելու իր թիմի մարտունակությունը, ու հաշվի առնելով այն, որ խաղը կայանում է «Սիթիի» հարկի տակ, կարծում եմ, որ «Մանչեսթեր Սիթին» այս խաղում դաշտից կհեռանա միավորով: Ավելին, «Բարսելոնան» արդեն ամրության մեծ պաշար է ստեղծել ու միանշանակ խելակորույս առաջ չի գնալու, ու ոչ-ոքին ձեռնտու է նաև նրանց: Առաջարկում եմ ընտրել «1X և խաղի տոտալը 1,5-ից շատ» խաղադրույքը: 1X և խաղի տոտալը 1,5-ից շատ - 1.88 գործակից
31.10.2016

«Բեշիկթաշ» – «Նապոլի»

Չեմպիոնների լիգայի խաղարկությունը հասել է ամենահետաքրքիր հատվածին: Սովորաբար վիճակագրությունը ցույց է տալիս, որ խմբային փուլի խաղարկության ամենաարդյունավետ հատվածը գրանցվում է 4-րդ տուրում: 2 շաբաթ առաջ մասնակիցներն անցկացրել են իրենց հանդիպումները, և հիմա, երբ հիշողությունները թարմ են, ամենայն պատասխանատվությամբ մոտենում են պատասխան մրցավեճերին: «Բեշիկթաշի» և «Նապոլիի» միջև կայացած առաջին խաղը թույլ է տալիս ենթադրել, որ գոլառատ խնջույքը կշարունակվի նաև Ստամբուլում: «Բեշիկթաշ» Թուրքական ակումբի հետ կապված նորություններից մեզ առավելապես հետաքրքրում է Արաս Օզբիլիսը: Մեր ֆուտբոլիստը թեպետ հայտավորված չէ ՉԼ խաղարկությանը բայց թիմի մաս է կազմում» Նա վիրահատվել է ու շուտով կսկսի վերականգնողական փուլը: Ինչ վերաբում է առաջիկա խաղին, թուրքական գրանդը մոտենում է մինիմալ կորուստներով: Մասնավորապես պետք է ուշադրություն դարձնել հարձակման եզրերին, որտեղ իրենց բավական լավ են զգում եվրոպայի չեմպիոն Ռիկարդու Կուարեժման ու Օլչայ Շահանը: Վերջնակապես վնասվածքից ապաքինվել է Օզյակուպը: Թեպետ Տոսունը վստահ ֆուտբոլ չի ցուցադրում, բայց հենց նա կլինի թիմի միակ առաջ քաշված հարձակվողը: «Նապոլի» «Երբ Համշիկը չի խաղում, դա լրիվ այլ Նապոլի է»: Այս միտքը արտահայտում են իտալական ակումբի գրեթե բոլոր երկրպագուները: Նեապոլի անփոխարինելի առաջատարը կազմ ու պատրաստ է թուրքական թիմի հետ դիմակայությանը: Անհանգստանալու միակ առիթը դարպասապահ Պեպե Ռեյնան է: Իսպանացին նախորդ մրցաշրջանների հետ համեմատած շատ անհաջող է հանդես գալիս ու առաջին խաղում կրած պարտության գլխավոր մեղավորներից մեկը հենց նա է: Պատասխանատու խաղից առաջ մնում է հուսալ, որ Արկադիուշ Միլիկի բացակայությունը չի զգացվի, իսկ Ինսինյե-Մերտենս-Կայեխոն եռյակը կարդարացնի սպասելիքները: Խաղադրույք Թեպետ առաջին խաղում «Նապոլին» հանդես է եկել իր հնարավորություններից բավական ցածր, այնուամենայնիվ հավատում եմ, ո Կալչոյի ներկայացուցիչը կվերագտնի իր խաղը ու կկարողանա հաղթանակով հեռանալ անհաշտ Ստամբուլից: Ելք – Նապոլի – 2,04  
31.10.2016

«Նապոլի» – «Ռոմա»

Ապենինյան թերակղզում նույնպես սպասվում է թեժ մրցակցություն: Հյուսիսային ամենագեղեցիկ ու զարմանահրաշ քաղաքում կկայանա տուրի կենտրոնական հանդիպումը՝ «Նապոլի»-«Ռոմա»: Այս խաղն առհասարակ համարվում է Կալչոյի ամենասկզբունքային դիմակայություններից մեկը: Իսկ վերջին տարիներին, հենց այս թիմերն են փորձում ոտք մեկնել «Յուվենտուսի» հետ չեմպիոնական մրցավազքում: «Նապոլի» Նեապոլցիները մինչև վերջին տուրը վստահորեն հետապնդում էր Թուրինի չեմպիոնին: Սակայն «Ատալանտայից» կրած անակնկալ պատմությունը նախ հետ գցեց մրցաշարային աղյուսակում, իսկ ահա ազգային հավաքականների ընտրական մրցաշարում վնասվածք ստացավ լավագույն ռմբարկու Արկադիուշ Միլիկը: «Նապոլիի» լեհ հարձակվողը վնասել է ծնկի խաչաձև կապանները ու շարքից դուրս մնացել առնվազն 6 ամսով: Հիմա արդեն թիմը փնտրում է նոր հարձակվող ու փորձում Եվրոպա վերադարձնել Դիդյե Դրոգբային: Հարձակվողի բացակայության պարագայում որևէ մրցակցի դեմ պայքարել կարող է միայն Հայաստանի հավաքականը, այն էլ ոչ այնքան հաջող: «Ռոմա» Գայլերը մի փոքր ավելի բարձր տրամադրություն ունեն: Առաջնության վերջին տուրում նրանք հաղթեցին «Ինտերին» 2-1 հաշվով: Թիմում բարոյահոգեբանական մթնոլորտը մոտենում է իդեալականին: Էդին Ջեկոն վերջապես գոլ խփեց: Պատի մեջ կարելի է չոփ մտցնել ու հավատալ, որ արդյունավետությունը կշարունակվի: Լուչանո Սպալետիին պետք է անհանգստացնի միայն այն հանգամանքը, որ իր թիմը հանդես է գալու մրցակցի հարկի տակ: այս մրցաշրջանի արտագնա 3 խաղում Ռոման վաստակել է 1 միավոր: Իսկ վերջին անգամ մրցակցի խաղադաշտում գնդակ բաց չի թողել հեռավոր փետրվարի 2-ին: Գայլերի կազմում լազարեթի միակ բնակիչը շարունակում է մնալ Անտոնիո Ռուդիգերը: Խաղադրույք «Նապոլիի» ու «Ռոմայի» վերջին 10 խաղերից 9-ում հաղթել է այն թիմը, որը խաղացել է տանը: Նեապոլցիները վերջին 5 տնային խաղերից 4-ում հաղթել է մրցակցին, ընդ որում վերջին 4 անընդմեջ տնային մրցավեճերում գնդակ բաց չի թողել: Ու դարձյալ՝ վերջին 5 խաղերից ևս ոչ մեկում 2 գնդակից ավելին չի գրանցվել: Տոտալ 2,5-ից քիչ – 2,25
31.10.2016

«Ռոմա» – «Աուստրիա»

Իտալիայի մայրաքաղաքային գայլերի ոհմակը, չկարողանալով տեղ գրավել չեմպիոնլիգյան խմբային փուլի խաղարկությունում, հիմա փորձում է բոլորին, առաջնահերթ սեփական երկրպագուներին ապացուցել, որ բոլոր խնդիրներն այլևս անցյալում են և որ առջևում սպասում են միայն հաղթանակներ: Եվրոպա լիգայի գավաթի խաղարկությունում «Ռոմայի» գործերը վատ չեն ընթանում: 3-րդ տուրից հետո ամեն ինչ ավելի իդեալականին մոտ  կարող է լինել: Մրցակիցը Ավստրիական «Աուստրիան» է: «Ռոմա» Լուչանո Սպալետտին կարողացավ դուրս գալ անդունդից, ու հիմա իր գլխավորած թիմը խաղում է վերելքով: Մասնավորապես Ա սերիայում մայրաքաղաքայինները միայն 5 միավոր են զիջում գործող չեմպիոն Թուրինի Յուվենտուսին: Իսկ վերջին տուրում մրցակցի հարկի տակ «Ռոման» տարավ արտակագ գեղեցիկ ու տպավորիչ հաղթանակ «Նապոլիի» նկատմամբ: Երկրպագուների համար լավ նորություն է Էդին Ջեկոյի գոլային երաշտի ընդհատումն ու ստաբիլության վերականգնումը: Դրան գումարենք նաև մյուս ֆուտբոլիստների բարձր տրամադրությունը և կստանանք բավական լավ մարզավիճակ հավաքած թիմ: «Աուստրիա Ավստրիական ակումբը Ռոմայի հետ E խմբում ունի 4 միավոր: Թիմը վատ չսկսեց մրցաշարը՝ 3-2 հաշվով պարտության մատնելով «Աստրային», այնուհետև կարողացավ գոլ խփել «Պլզենին»՝ 0-0: Ներքին առաջնությունում էլ թիմը առաջատարներից հեռու է: Այս պահին թիմը 4-րդն է: 11 խաղում «Աուստրիան» տարել է 6 հաղթանակ ու կրել է 4 պարտություն: Եթե նայենք գնդակների տարբերությունը՝ 21-19, կհասկանանք, որ «Ռոմայի» մրցակիցն ունի խնդիրներ պաշտպանությունում ու բավական լուրջ: Խաղադրույք Շարունակելով նախորդ նախադասության միտքը, ենթադրում եմ, որ «Ռոման» հարձակման գծում խնդիրներ չի ունենա, ու մրցակցին կստիպի մի քանի անգամ խաղը վերսկսել կենտրոնից: Ռոմա: Տոտալ շատ 2,5 – 1,85
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - info@vivaronews.am

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: