Կանադայի հավաքականը՝ տափօղակով հոկեյի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանում ավարտվեց տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունը:

Եզրափակիչում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարեցին Ֆինլանդիայի ու Կանադայի հավաքականները: Կանադայի հավաքականի՝ 1-ին և 3-րդ շրջանում խփած մեկական գոլը Պետերսի թիմի համար հաղթական եղավ: Գոլերը հեղինակեցին 19-ամյա Կոնոր Մակդևիդը և 25-ամյա Մեթ Դյուշենը:

Ֆինլանդիայի հավաքականը հռչակվեց աշխարհի փոխչեմպիոն: Ավելի վաղ հաղորդել էինք, որ բրոնզե մեդալակիր է դարձել Ռուսաստանի հավաքականը, որը 3-րդ տեղի համար պայքարում 7:2 հաշվով հաղթել էր ԱՄՆ-ի ընտրանուն:

Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնություն. Եզրափակիչ. Ֆինլանդիա – Կանադա՝ 0:2

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ