ԿԱՄԱԶ 0-2 «Վոլգա». Սարկիսովը` կրկին գոլի հեղինակ

Ռուսաստանի ֆուտբոլի Ազգային լիգայի 27-րդ տուրի շրջանակներում Նիժնի Նովգորոդի «Վոլգան» մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով հաղթանակ է տարել ԿԱՄԱԶ-ի նկատմամբ:

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, իսկ 84-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ: Հայազգի ֆուտբոլիստը միայնակ հայտնվել է դարպասապահի դիմաց և կրկնապատկել խաղի հաշիվը:

Հիշեցնենք, Արթուր Սարկիսովը հրավիրված է Հայաստանի հավաքական` Բելառուսի դեմ Երևանում կայանալիք ընկերական խաղի համար:

Արթուր Սարկիսովը Հայաստանի ազգային հավաքականին միանալուց առաջ կրկին դարձել է գոլի հեղինակ։ Մեր հարձակվողը գրավել է ԿԱՄԱԶ-ի դարպասը Ռուսաստանի ՖԱԼ-ի հերթական տուրում։ «Վոլգան» հաղթել է 2։0 հաշվով։#ArmenianNationalteam #GoArmenia #ArturSarkisov

Posted by FOOTBALL FEDERATION OF ARMENIA on Sunday, March 20, 2016

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ