«Կալյարիի» դեմ խաղից հետո «Ինտերի» երկրպագուները հարձակվել են Իկարդիի մեքենայի վրա

«Ինտերի» ավագ Մաուրո Իկարդին թիմի երկրպագուների կողմից հարձակման է ենթարկվել «Կալյարիի» դեմ խաղից հետո՝ հայտնում է Football Italia-ն:

Հաղորդվում է, որ «ներաձուրիների» շուրջ 40 երկրպագուներ Իկարդիի տան մոտ սպասել են նրան, հարձակվել մեքենայի վրա ու գրություն թողել. «Մենք այստեղ ենք: Երբ արգենտինացի ընկերներդ գան, մեզ կտեղեկացնես, թե՞ վախկոտ ես»:

Նշվում է, որ բարկացած երկրպագուները հեռացել են տան մոտից, երբ Իկարդիի տնից դուրս է եկել զինված թիկնապահը:

27

Իկարդին ներողություն է խնդրել երկրպագուներից

Իկարդին այլևս չի լինի «Ինտերի» ավագը

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ