Կական նշել է այն միակ թիմը, որի համար պատրաստ է խաղալ ևս մեկ տարի

Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Կական հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանը վերջինը կլինի իր համար ամերիկյան «Օռլանդո Սիթի» ակումբում:

Գործող պայմանագրի ավարտից հետո «Միլանի» և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը մտադիր է ավարտել ֆուտբոլիստի կարիերան: Սակայն, իր առաջին ակումբի՝ «Սան Պաուլոյից» առաջարկի դեպքում, հնարավոր է, նա խաղա ևս մեկ տարի:

«Եթե որոշեմ էլի խաղալ, ապա միայն «Սան Պաուլոյում»: Նույնիսկ շատ մեծ գումարով առաջարկներն այլ թիմերից կմերժեմ»,-ասել է Կական:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ