Կական հրավիրվել է Բրազիլիայի հավաքական

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան ներկայացրել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք հրավիրվել են հավաքական Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Արգենտինայի ու Պերուի հետ խաղերին մասնակցելու համար։

Երկար ընդմիջումից հետո հավաքական է հրավիրվել աշխարհի երբեմնի լավագույն ֆուտբոլիստ Կական, ով հիմա հանդես է գալիս «Օրլանդո Սիթիի» կազմում։

Հայտացուցակն ունի այս տեսքը՝
Դարպասապահներ՝ Ալիսոն, Դիեգո Ալվես, Մարսելո Գրոե
Պաշտպաններ՝ Դավիդ Լուիս, Մարկինյոս, Միրանդա, Ֆիլիպե Լուիս, Ժիլ, Դանիլո, Դանիել Ալվես, Ալեքս Սանդրո
Կիսապաշտպաններ և հարձակվողներ՝ Ֆերնանդինյո, Լուիս Գուստավո, Օսկար, Վիլիան, Լուկաս Լիմա, Ռենատո Աուգուստո, Կակա, Ֆիլիպե Կոուտինյո, Դուգլաս Կոստա, Ռիկարդո Օլիվեյրա, Հալկ, Նեյմար

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ