Կակա. «Զիդանը կարիերայի ավարտից հետո ասել էր ինձ, որ չի ցանկանում մարզիչ դառնալ»

Ամերիկյան «Օռլանդո Սիթիի» կիսապաշտպան Կական խոսել է իր նախկին թիմում՝ Մադրիդի «Ռեալում» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի աշխատանքից իր տպավորությունների մասին:

«Նա հրաշալի ֆուտբոլիստ է եղել, Զիզուն շատ խելացի է, և նրա թիմի ցուցադրած արդյունքները պարզապես անհավանական են: Նա կարող է հաղթել Լա Լիգայում և Չեմպիոնների լիգայում: Դա շատ լավ ցուցանիշ է մի մարզչի համար, ով ընդամենը երկու տարի է աշխատում այս պաշտոնում: Իմ շնորհավորանքները Զիդանին:

Նա կարիերայի ավարտից հետո ասել էր ինձ, որ չի ցանկանում մարզիչ դառնալ, այլ ուզում է վայելել կյանքը, ճանապարհորդել: Սակայն, նա մի քանի տարի անց սկսեց կարոտել ֆուտբոլը և որոշեց վերադառնալ մարզչի կարգավիճակով: Կարծում եմ՝ դա ինձ համար լավ օրինակ կլինի ապագայի համար»,- ասել է Կական:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ