Կակա. «Նեյմարը չպետք է իր բնավորության գծերն ի ցույց դնի խաղադաշտում»

Աշխարհի նախկին լավագույն ֆուտբոլիստ Կական, ով հանդես է գալիս «Օռլանդո Սիթիի» կազմում, հայտարարել է, որ Նեյմարն աշխարհի լավագույն 3 ֆուտբոլիստների թվում է:

«Նեյմարն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է Ռոնալդուից ու Մեսիից հետո: Նա հիանալի տեխնիկա ունի: Սակայն Նեյմարն ունի բնավորության խնդիր, որը չպետք է ցուցադրի խաղադաշտում:

Եթե «Ռեալը» դառնա Չեմպիոնների լիգայի հաղթող, ապա, ամենայն հավանականությամբ, «Ոսկե գնդակը» կստանա Ռոնալդուն»,- Կակայի խոսքն է փոխանցում Marca-ն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ