Ջուլֆալակյանը, Հարությունյանն ու Ալեքսանյանը ոսկե մեդալ են նվաճել Իտալիայում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երեք անդամներ Իտալիայի Սասսարի քաղաքում անցկացվող Մաթեո Պելիցոնեի 35-րդ հուշամրցաշարում դարձել են ոսկե մեդալակիր՝ տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը(80 կգ) գերազանցել է բոլոր մրցակիցներին և դարձել հաղթող: Ջուլֆալակյանը հաղթել էր այս նույն մրցաշարում նաև նախորդ տարի:

Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանն այս մրցաշարում հանդես է եկել 71 կգ քաշային կարգում և դարձել ոսկե մեդալակիր:

98 կգ քաշային կարգում մրցաշարի չեմպիոն է դարձել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը:

Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) դարձել է մրցաշարի արծաթե մեդալակիր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ