Ժոզե Մոուրինյո. «Մխիթարյանը պատրաստ չէ 90 րոպե խաղալու, սակայն նա կփորձի օգնել մեզ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ նրանք թիմում վնասվածքներ չունեն, և բոլորը պատրաստ են վաղվա խաղին:

«Մենք մեկ շաբաթ այստեղ էինք և պատրաստվում էինք այս խաղին: Բոլորը միջազգային խաղերից առողջ են վերադարձել և հասցրել են գոնե մեկ մարզում անցկացնել: Բոլորը պատրաստ են և իհարկե ուզում են խաղալ»:

Ժոզե Մոուրինյոն հատուկ անդրադարձել է նաև Հենրիխ Մխիթարյանի վնասվածքին. «Նա պատրաստ է: Չէի ասի, որ նա կարող է խաղալ 90 րոպե, բայց նա պատրաստ է խաղալ ու կփորձի օգնել մեզ»,-նշել է մարզիչը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա վաղը, ժամը ՝ 15:30:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ