Ջոն Տերին հրաժեշտի երեկո կկազմակերպի

«Չելսիի» կիսապաշտպանը Ջոն Տերին պատրաստվում է հրաժեշտի երեկո կազմակերպել «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, հաղորդում է Daily Mail-ը:

35-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ լրանում է այս ամռանը և «Չելսին» չի պատրաստվում նոր գործարք առաջարկել նրան: Տերին արդեն համակերպվել է այն փաստի հետ:

Տերին համարվում է «Չելսիի» ակադեմիայի սան: Անգլիացին հանդես է գալիս «արիստոկրատների» առաջին թիմում 1998թ.-ից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ