Ջոն Ստոունզը` «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ

«Էվերտոնի» պաշտպան Ջոն Ստոունզը տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի», տեղեկացնում է «քաղաքաբնակների» պաշտոնական կայքը:

«Մանչեսթեր Սիթին» 6-ամյա պայմանագիր է ստորագրել անգլիացու հետ և 50 մլն. եվրո վճարել ֆուտբոլիստի դիմաց:

«Ուրախ եմ «Մանչեսթեր Սիթիին» միանալու կապակցությամբ: Հիմա, երբ պայմանագիրը կնքված է անհամբեր սպասում եմ իմ կարիերայի այս գլխին:

Ես գիտեմ, որ դժվար է լինելու տեղ գտնել թիմի հիմնական կազմում, բայց ցանկանում եմ դառնալ լավագույն ֆուտբոլիստը և օգնել թիմին հաջողությունների հասնել»,- նշել է Ստոունզը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ