Ջոկովիչը հաղթեց Նադալին՝ դուրս գալով Հռոմի մրցաշարի կիսաեզրափակիչ

Հռոմում անցկացվող «Մասթերս-1000» մրցաշարի քառորդ եզրափակիչում տղամարդկանց թենիսի առաջատար Նովակ Ջոկովիչն ուժերը չափեց իսպանացի Ռաֆայել Նադալի հետ:

Սերբ թենիսիստը կարողացավ երկու սեթի արդյունքում համառ պայքարում առավելության հասնել իսպանացու նկատմամբ՝ նվաճելով կիսաեզրափակիչի ուղեգիր:

Մենախաղը տևեց 2 ժամ 26 րոպե և ավարտվեց 7:5, 7:6(7:4) հաշվով: Կիսաեզրափակիչում Ջոկովիչը կմրցի Դոմինիկ Տիմ – Կեյ Նիշիկորի զույգի հաղթողի հետ:

Եզրափակիչի ուղեգրի համար պայքարի դուրս կգան նաև 52-րդ համար Լուկաս Պուիլն ու 3-րդ համար Էնդի Մարեյը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ